Страницы

Sunday, 7 July 2013

Մոլդովացի Պատգամավորը Հայաստանի և Վրաստանի նախագահներին անվանել է «անհաջողակներ»

Մոլդովայի խորհրդարանի կոմունիստական ֆրակցիայի ներկայացուցիչը դեմ է հանդես եկել Հանրապետության Պալատի շենքում, որտեղ անց են կացվում երկրի խորհրդարանի նիստերը, «Արևելյան գործընկերության» երկրների և կառավարությունների ղեկավարների, Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամների խորհրդաժողով կազմակերպելուն: Ինչպես հաղորդել է մոլդովական Publik TV հեռուստաալիքը, կոմունիստները հայտնել են իրենց դժգոհությունը, որ այդ միջոցառման պատճառով պետք է հետաձգվի երկրի օրենսդիր մարմնի պլանային նիստը:
Կոմունիստ պատգամավոր Յուրի Մունտյանը հայտարարել է, որ շենքը, որտեղ անց է կացվում երկրի խորհրդարանի նիստերը «որոշել են օգտագործել մասնավոր հավաքույթների համար»: «Գաղափար չունեմ, թե ովքեր են այդ անհաջողակները, ովքեր պետք է գան բայց մենք մեզ իրավունք ենք վերապահում գալ խորհրդարանի նիստին: Եվ կգանք առավոտյան»,- հայտարարել է Մունտյանը:
Ինչպես հաղորդում է ИА REGNUM-ը, հուլիսի 11-ին Քիշինևում կանցնի «Արևելյան Համագործակցության» պետությունների ղեկավարների, ԵԺԿ անդամների 3-րդ խորհրդաժողովը: Միջոցառմանը մասնակցելու համար Քիշինև են մտադիր գալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին:

No comments:

Post a Comment