Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը արտասահմանյան
լրագրողներից պահանջել է մել միլիոն դոլլար Կորեական պատերազմի ավարտի 60-ամյակին
նվիրված հարցազրույցի համար, հաղորդում է «Չասոն իլբոն»:
Համաձայն
պարբերականի՝ ԿԺԴՀ վարչակազմը արտասահմանցի լրագրողներին ուղարկել է հրավերներ
պատեևազմի ավարտի տարելիցի տոնակատարության համար, որը տեղի կունենա 2013թ-ի
հուլիսի 27-ին: Հրավերն ուղարկված այնպիսի
ինֆորմացիոն ծառայությունների, ինչպիսիք են Associated Press-ը, BBC News-ը և «Կիոդո»-ն: Նրանում
ասվում է, որ Կիմ Չեն Ինը պատրաստ է հարցազրույց տալ մեկ միլիոն դոլլարի դիմաց: Այն
մասին՝ արդյոք համաձայնվե՞լ են լրագրողները, թե՞ ոչ, ոչինչ չի հաղորդվում:
Ակնկալվում
է, որ լրագրողներն արդեն այսօր կժամանեն Փհենյան հարցազրույցին պատրաստվելու համար:
Այն մասին, թե ինչ ծրագիր է նրանց համար պատրաստել հյուսիսկորեական իշխանությունները,
ոչինչ չի փոխանցվում: Ըստ պարբերականի ունեցած տվյալների՝ Կիմ Չեն Ինը լրագրողներին կարող է
թույլ տալ մի
քանի «անհարմար» հարցեր,
որպեսզի իրեն արևմտյան առաջնորդների առջև
ներկայացնի հարմար լույսով:
Կիմ Չեն
Ինի օրոք սա
առաջին դեպքը չէ, երբ
ԿԺԴՀ իշխանությունները հրավիրում են օտարերկրյա լրագրողներին: Անցած
տարի ապրիլին տարբեր
լրատվամիջոցների թղթակիցներ հրավիրվել էին,
որպեսզի մեկնաբանեն հյուսիսկորեական հրթիռների մեկնարկը,
սակայն իրադարձության ամսաթիվը պահվում էր
գաղտնի, և հենց
մեկնարկը ոչ մի
լրագրող այդպես էլ
չտեսավ:

No comments:
Post a Comment