RIA Novosti-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
Յան Էլիասոնը, ելույթ ունենալով լրագրողների պաշտպանության մասին ՄԱԿ ԱԽ-ի քննարկումներին,
հայտնել է, որ վերջին 10 տարիներին աշխարհում սպանվել են մոտ 600 լրագրող և բլոգեր,
որից միայն 41-ը՝ անցած տարի Սիրիայում:
Ըստ Էլիասոնի`լրագրողների վրա հարձակման ավելի քան 90 տոկոս դեպքերում մեղավորներն անպատիժ են մնում: Առաջին անգամ ՄԱԿ ԱԽ-ում խոսել են նաև անձամբ լրագրողները: NBC-ի լրագրող Ռիչարդ Էնջելը, ով 2012-ին 5 օր Սիրիայում 5 օր պադանդ է եղել զինված խմբավորմանը, հայտնել է, որ լրագրողները, ինչպես դիվանագետները, օբյեկտիվ լինելու համար պաշտպանության կարիք ունեն: Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նշել է, որ լրագրողները, ինչպես և դիվանագետները, պետք է հետևեն տվյալ երկրների օրենքներին: Վերջինիս խոսքով` զինված հակամարտության պայմաններում սենսացիայի հետևից ընկնելը կարող է ծայրաստիճան ռիսկային լինել:

No comments:
Post a Comment