Страницы

Friday, 5 July 2013

Գուանտանամո. ամերիկյան սարսափ

Արդեն 150-րդ օրն է, ինչ Ամերիկյան Գուանտանամո բանտում շարունակվում է բանտարկյալների հացադուլը` ի պատասխան բանտում տիրող անմարդկային ֆիզիկական և բարոյա-հոգեբանական պայմանների: Հացադուլը մեկնարկել է դեռևս փետրվար ամսին այն բանից հետո, երբ բանտապահները անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել բանտարկվածների անձնական իրերի նկատմամբ: Գուանտանամոյում ներկայումս պահվում է 166 բանտարկյալ, որոնցից 106-ը ներկա պահին հացադուլի ակտիվ մասնակիցներ են: Բանտում գտնվողների իրավապաշտպանները մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ուշադրությունն են հրավիրում բանտում կատարվող անմարդկային և ստորացուցիչ պայմանների վրա: Մասնավորապես, վերջիններիս հաղորդմամբ բանտում պահվողներին սառեցնում են իրենց խցերում կամ ստիպում ընտրություն կատարել քնելու և լոգանք ընդունելու միջև: Միաժամանակ ավելացնենք, որ բացի իրավապաշտպան կազմակերպություններից, Գուանտանամոյում տիրող անմարդկային պայմաններին վերջ տալու կոչերով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային են դիմել նաև զանազան բժշկական կազմակերպություններ և խմբեր: Խնդիրն էլ ավելի հրատապ է դառնում, քանզի բատի ադմինիստրացիան ձեռնարկել է ուժով և հարկադրմամբ հացադուլ հայտարարծներին կերակրելու գործընթաց, ինչը կատարվում է ըստ էության բժշկական միջամտության ճանապարհով:
Հարկադրմամբ հացադուլ հայտարարծներին կերակրելու գործընթաց, ինչը կատարվում է ըստ էության բժշկական միջամտության ճանապարհով

No comments:

Post a Comment