Страницы

Thursday, 4 July 2013

ԱՄՆ-ում մեկնարկում է նոր Anti-NSA շարժումը


Էդուարդ Սնոուդենի կողմից ամերիկյան Ազգային անվտանգության ծառայության փաստաթղթերի գաղտնազերծումը մարդու իրավունքների և խնդրով մտահոգված քաղաքացիական ակտիվիստների շրջանում նոր հասարակական-քաղաքացիական շարժումների մեկնարկի առիթ է հանդիսանում: Մասնավորապես պլանավորվում է ԱՄՆ խոշորագույն քաղաքաներում անցկացնել բողոքի ցույցեր` ընդդեմ քաղաքացիների անձնական տվյալների ապօրինի հավաքագրման: Այս նպատակով նախաձեռնված խոշորագույն շարժումը անվանվել է <Վերականգնել Չորրորդը>, որը նշանակում է վերականգնել Մարդու իրավունքների ամերիկյան բիլլի չորրոդ բարեփոխված տարբերակը: Վերջինս կոչված է պաշտպանելու Միացյալ նահանգների քաղաքացիներին <չպատճառաբանված հետաքննություններից և գրաքննությունից>: Շարժմանը լայնորեն աջակցողների թվում են հայտնի <Մոզիլլա> վեբ ընկերությունը, <Մամուլի հիմնադրման ազատություն> և այլ ամերիկյան ու միջազգային կազմակերպություններ: Շարժման պաշտոնական կայքի փոխանցմամբ գերակա նպատակ է հանդիսանում քաղաքացիների շրջանում մեծացնել ամերիկյան կառավարության հակասահմանադրական գաղտնալսումների մասին տեղեկացվածությունը, ինչպես նաև մեկնարկել քաղաքական շարժում` սույն խնդրի հետ կապված: 



Ավելացնենք, որ նման շարժումների կարևորությունը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր պատճառներով ամերիկյան մամուլը անօրինական գաղտալսումների թեման ոչ համակողմանիորեն է մեկանաբանել` հիմնականում շեշտը դնելով Էդուարդ Սնոուդենի գործունեությունը որպես հակամերիկյան և ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք ներկայացնելով: 

No comments:

Post a Comment