Страницы

Friday, 26 July 2013

Սիրիական ընդդիմությունը զենք է պահանջում


 Սիրիական ընդդիմադիր Ազգային կոալիցիայի ղեկավար Ախմադ ալ-Ջարբան խնդրանքով դիմել է Միացյալ Նահանգներին, որպեսզի վերջինս շտապ զենք մատակարարի սիրիրական ընդդիմությանը: Ախմադ ալ- Ջարբանի գնահատմամբ ընդդիմության վիճակը բավականին լուրջ է և միաժամանակ անբարվոք: 

Տեղեկացնենք, որ ընթացս օրերին սիրիրական ընդդիմության համար իսկապես որոշակի մտահոգություններ են առաջ եկել զենքի և ռազմամթերքի հետ կապված, քանզի այդ նույն ընդդիմության հովանավոր հանդիսացող շատ արևմտյան երկրների առաջնորդներ հայտարարել էին, որ Սիրիա զենքի անմիջական առաքումը հղի է լուրջ վտանգներով և կարող է հիմք հանդիսանալ իրավիճակի անկառավարելիության ստեղծման համար: Այս առումով ամենակոշտ արձագանքը շարունակում է թերևս մնալ միայն պաշտոնական Մոսկվայից եկող հայտարարությունները: 

No comments:

Post a Comment