Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ թեև ռուսական հատուկ ծառայությունները երկխոսության մեջ են ամերիկյան հատուկ ծառայությունների հետ, սակայն միևնույնն է ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի արտահանձնում տեղի չի ունենա:Այս մասին հաստատել է Կրեմլի մամուլի խոսնակը` միաժամանակ ընդգծելով, որ իրենք վստահ են այն բանում, որ երբ Սնոուդենը ստանա քաղաքական ապաստան, արդեն կդադարեցնի Միացյալ Նահանգների շահերին վնասող տեղեկատվության հրապարակումը: Դմիտրի Պեսկով շեշտադրել է, որ <Ռուսաստանը երբեք ոչ մեկին չի արտահանձնել և հետագայում էլ նման գործունեությամբ չի զբաղվի>:
Միաժամանակ ավելացնենք, որ պաշտոնական Մոսկվայի այս կերպ կոշտ հայտարարությունների ֆոնին Միացյալ Նահանգների ներքաղաքական դիսկուրսում ավելի են ուժեղանում նախագահ Օբամայի ադմինիստրացիային ուղղված քննադատությունները, որոնցում շեշտվում է այն միտքը, որ Վ. Պուտինը ծաղրում է Օբամային, կամ ռուսական հատուկ ծառայությունները Սնոուդենից արդեն ստացել են ԱՄՆ-ի ներքին կյանքին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը:

No comments:
Post a Comment