Եգիպտոսի պաշտպանության նախարար, կառավարության առաջին փոխվարչապետ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին
հուլիսի 24-ին քաղաքացիներին կոչ է արել ուրբաթ օրը դուրս գալ փողոցներ՝
«ահաբեկչության դեմ իրենց բողոքն» արտահայտելու համար, հաղորդում է BBC News-ը:
Նախկին նախագահի կողմնակիցների բողոքի ցույցերը հաճախ ուղեկցվում են քաղաքական ախոյանների հետ բախումներիով:
Մուրսիի պաշտոնակման պահից ի վեր ողջ երկրում նման բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 200 մարդ:
Ըստ նրա՝ «ահաբեկչության և բռնության դեմ պայքարում» բանակին և ոստիկանությանն անհրաժեշտ է լայն ժողովրդական աջակցություն: Նա նշել է նաև, որ կտրականապես դեմ է բռնության ցանկաած ձևի և ձգտում է ժողովրդի միասնության:
Պաշտպանության նախարարը հիշեցրել է նաև, որ բազմիցս կոչ է արել նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիին լինել ոչ թե միայն իր կողմնակիցների,
այլ բոլոր եգիպտացիների նախագահ,
սակայն այդ կոչերը մնացել են անարձագանք:
Իր կոչերը ալ-Սիսին արել է Մուրսիի կողմնակիցների չդադարող ցույցերի ֆոնին, ովքեր պահանջում են նրան կրկին նշանակել իր պաշտոնում: Իսլամիստներն արդեն հայտարարել են, որ նախարարի ուղերձը հանդիսանում է բացահայտ սպառնալիք և որոշել են չդադարեցնել իրենց ակցիաները,
հաղորդում է Reuters-ը:
Նախկին նախագահի կողմնակիցների բողոքի ցույցերը հաճախ ուղեկցվում են քաղաքական ախոյանների հետ բախումներիով:
Մուրսիի պաշտոնակման պահից ի վեր ողջ երկրում նման բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 200 մարդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ եգիպտական զինվորականները Մուրսիի կողմնակիցներին անվանել են «ծայրահեղականներ» և «ահաբեկիչներ»,
պահանջել դադարեցնել բողոքի ցույցերը,
քանի որ դրանք հանգեցնում են բռնության և հասարակության մեջ պառակտման մեծացման:

No comments:
Post a Comment