Страницы

Thursday, 8 August 2013

<Ալ-Քաիդա>-ն ստեղծել է անվտանգության սարքերի համար աննկատ ռումբեր


    <Ալ-Քաիդա>-ի Եմենյան ճյուղավորման ահաբեկիչ-մասնագետները արդեն սովորել են պատրաստել այնպիսի պայթուցիկ զենքեր, որոնց հայտնաբերումը խնդիր է հարուցում անգամ օդանավակայանների անվտանգության աշխատակիցների համար: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան պարբերականը: Համաձայն հոդվածագրի այօսր <Ալ-Քաիդան> ունի բոլոր հնարավորությունները հզորությունների տեսանկյունից, որպեզի պատրաստի այնպիսի պայթուցիկներ, որոնք հեշտությամբ կարող են անցնել ցանկացած անվտանգության համակարգի ստուգման ընթացակարգերով` մնալով աննկատ: Վերջինիս պնդմամբ` <Ալ-Քաիդան> լայնորեն օգտվում է Եմենի հյուսիսում գտնվող որոշ ցեղերի ցուցաբերած օգնությունից և գաղտնիության պայմաններում կարողանում են պլանավորել իրենց հատուկ-ահաբեկչական բնույթի օպերացիաները: 

  Տեղեկացնենք, որ վերջերս այս ճյուղավորման անդամները իրենց ներկայացուցիչներին հանդերձավորել էին Եմենի ոստիկանության հանդերձանքով` փորձելով իրականություն դարձնել նավթամուղների պայթյուններ հարևան երկրներում: 

No comments:

Post a Comment