Страницы

Friday, 2 August 2013

Օբաման հրաժարվել է մեկնաբանությունից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի կողմից նախկին ԿՀՎ աշխատակից Էդուարդ Սնոուդենին ժամանակավոր կացարանի տրամադրումը։
Ինչպես հաղորդում է Риа Новости գործակալությունը, Եմենի նախագահի հետ համատեղ ասուլիսից հետո միանգամից մի քանի լրագրողներ շտապել են հարցնել, թե ինչպես է Բարաք Օբաման վերաբերվում Ռուսաստանի իշխանությունների որոշմանը ժամանակավոր կացարան տրամադրելու Սնոուդենին։ Իր հերթին ԱՄՆ նախագահը պարզապես ժպտացել է ու եզրափակել. «Բոլորին շնորհակալություն»։

Ավելի վաղ այդ հարցի շուրջ իր պաշտոնական դիրքորոշումն էր հայտնել ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին՝ ընդգծելով, որ հիասթափված են Ռուսաստանի նման քայլից, միաժամանակ հույս հայտնելով, որ Սնոուդենի շուրջ պատմությունը չպետք է ազդի երկկողմանի հարաբերություններին։

No comments:

Post a Comment