ZN.ua լրատվական ծառայությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ «Ուկրաինական ընտրություն» շարժման առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Գլազևի հետ մասնակցել են Ուկրաինայի կողմից
Ասոցացման պայմանագրի ստորագրումը թույլ չտալու ռազմավարության մշակման աշխատանքներին: Ռազմավարությունը նախատեսում է Ուկրաինայում պրոռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժի ձևավորում, որն ընդունակ կլինի 2015-թի նախագահական ոընտրություններին առաջադրել սեփական թեկածույին:
«Ուկրաինական ընտրություն» ղեկավարի խոսքերով Ուկրաինան, եթե ընտրի Եվրամիության հետ ասոցացված հարաբերությունները, ստիպված է հարմարվել ՌԴ հետ նոր մաքսային վերահսկողության նորմատիվներին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի գործատուների ֆեդերացիայի տվյալներով օգոստոսի 14-ց Ռուսաստանի մաքսային ծառայությունը բոլոր ուկրաինական արտահանողներին դասել էր «ռիսկային» կարգին, ինչը անորոշ ժամկետով արգելափակում էր Ուկրաինայից եկող մատակարարումները: Ֆեդերացիան դիմել էր Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովին՝ ստեղծված իրավիճակի հնարավորինս արագ կարգավորման խնդրանքով:

No comments:
Post a Comment