Страницы

Friday, 2 August 2013

ԱՄՆ-ն մեկ օրով կփակի իր դեսպանատները

Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում կիրակի օրը՝ օգոստոսի 4-ին, անտանգության նկատառումներից ելնելով, կփակվեն ԱՄՆ դեսպանատները, հաղորդում է BBC-ն: Այս միջոցառումները ձեռնարկվել են ամերիկացի դիվանագետների անվտանգության ապահովման նպատակով և պայմանավորված են ստացված սպառնալիք պարունակող հաղորդագրություններով:  
Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մարի Հարֆը հայտարարել է, որ այդ ցուցումը վերաբերվում է ԱՄՆ բոլոր դեսպանատներին և հյուպատոսություններին, որոնք աշխատում են կիրակի օրերին (մուսուլմանական երկրներում կիրակի օրը աշխատանքային օր է):
CBS News-ի տվյալներով ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները օգոստոսի 4-ին կփակվեն Բահրեյնում, Իսրայելում, Հորդանանում, Քուվեյթում, Լիբիայում, Օմանում, Քաթարում, Սաուդյան Արաբիայում, Եմենում, Աֆղանստանում և Բանգլադեշում:

Հիշեցնենք, որ 2012 թ-ի սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության վրա կատարված հարձակման արդյունքում սպանվել էր ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը և 3 աշխատակից:

No comments:

Post a Comment