Իսրայելցիները զանգվածաբար լքում են երկրի հյուսիսային և հարավային ծայրամասային գոտիները: Միաժամանակ Հուդայի և Սամարիայի բնակչություննը կտրուկ աճում է:
Քնեսետի կողմից նախաձեռնած ուսումնասրությունները ցույց են տալիս, որ վերջին 10 տարիների ընթացքում երկրի հյուսիսային և հարավային շրջանների հրեական բնակչությունը շեշտակի նվազում է: Հակառակ դինամիկան նկատվում է Հուդայում և Սամարիայում՝ իսրայելական հրեաները տեղափոխվում են դեպի Արևմտյան ափի բլուրներ:
Քնեսետի ուսումնասիրությունների բաժնի տվյալներով 2001 թ-ից
2010թ-ը 30.200 հյուսիսաբնակ հրեաներ լքել են իրենց շրաջանը, և ևս 25.300 մարդ
լքել են հարավը: Ընդ որում արևմտյան ափի հրեա բնակչության քանակը՝ ի հաշիվ գաղթյալների աճել է
38.880 մարդով: Ուսումնասիրությունը սակայն չի բացահայտում, թե նրանցից քանի տոկոսն են հյուսիսից, քանիսը՝ հարավից:
Բացի ծայրամասերում առկա իրավիճակից ուսումնասիրությունը նաև ցույց են տալիս, որ բնակչության քանակը նվազել է նաև Երուսաղեմում և Թել-Ավիվում, իսրայելցիների դեպի արվարձաններ տեղափոխվելու հաշվին:
Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ զեկույցում առկա թվերը արտացոլում են հրեական բնակչության տեղաշարժերը: Հյուսիսի և հարավի արաբական բնակչությունը չեն լքում իրենց բնակավայրերը:

No comments:
Post a Comment