Страницы

Thursday, 15 August 2013

Ֆիդել Կաստրոն հայտնել է 2006-ին իշխանությունը թողնելու պատճառները

Կուբան բազում մշակութային և սպորտային միջոցառումներով նշեց կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի 87-ամյակը:
Կաստրոն շնորհավորական ուղերձներ է ստացել լատինաամերիկյան երկրների բոլոր բարձրաստիճան անձացից: Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է«Ֆիդելը մարմնավորում է ողջ Կուբայի ժողովրդին և մարդկության բանականությունը», իսկ Բոլիվիայի նախագահ Էվո Մոռալեսը Կաստրոին անվանել է «մեծ մարդ» և «Լատինական Ամերիկայի ձեռքբերում»:
Հոբելյարը իր ծննդյան տարեդարձը անց է կացրել ընտանեկան միջավայրում, ինչը վերջին տարիներին դարձել է ավանդույթ:
Բացի այդ, իր ծննդյանն օրը Կաստրոն ԶԼՄ-ներին խոստովանել է, որ 2006-ին հիվանդության պատճառով է թողել իշխանությունը և չէր կարող ենթադրել, որ կենդանի կլինի մինչ օրս: «2006թ-ի հուլիսի 26-ին ես հիվանդացա: Երբ հասկացա, որ դա վերջնական է, հուլիսի 31-ին, առանց մի վայրկյան տատանվելու հայտարարեցի, որ դադարեցնում եմ իմ լիազորությունները՝ որպես Պետական խորհրդի և Նախարարների խորհրդի ղեկավար, և առաջարկեցի, որ նշանակված ընկերը (Ֆիդել Կաստտրոյի եղբայր Ռաուլը) անմիջապես անցնի դրանց իրականացմանը»- նշում է Ֆ. Կաստրոն իր «Օբյեկտիվ իրականություն և երազանքներ» հոդվածում, որը ըստ ստորագրության, գրվել է իր 87-ամյակի օրը:

«Ես հեռու էի այն մտքից, որ իմ կյանքը կշարունակվի ևս 7 տարի»,- գրել է հանրահայտ հեղափախականը:  

No comments:

Post a Comment