Լատվիայի նախագահ Անդրիս Բառզինիշը առաջարկել է միավորել
մերձբալթյան երկրների զինված ուժերը, սակայն էստոնիայում այդ գաղափարին մոտենում են
կասկածամտորեն, հայտարարել է Էստոնիայի Պաշտպանության նախարար
Ուրմաս Ռեյնսալուն:
«Ինչ վերաբերվում է միասնական բանակի ձևավորմանը, ես դա ռեալիստական չեմ համարում,
քանի որ յուրաքանչյուր պետություն ունի պաշպանության սեփական ուժերը, յուրաքանչյուրը
դա զարգցնում է ինքնուրույն, և այդ ինքնուրույնությունը չի խոչընդոտում ՆԱՏՕ-ի պաշտպանական
ծրագրերը կյանքի կոչելուն»,- հաղորդում է Rus.ERR-ը:
Նախարարը հարավային հարևաններին խորհուրդ է տվել պետական
պաշտպանության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2%-ին, ինչպես Էստոնիայում: Ըստ նրա՝ Լատվիայի
և Լիտվայի պաշտպանական բյուջեները միասին վերցրած հավասար չեն էստոնականին:
«Եթե դիտարկենք Ռուսաստանը, ապա այն վերջին 4 տարում կրկնապատկել
է իր սպառազինությաունները, եթե դրան ավելացնենք ՆԱՏՕ-ի
օդային տարածքի մոտակայքում մշտական հետախուզական թռիչքները և Էստոնիայի օդային տարածքի
խախտման վերջին միջադեպերը, այս ամենը վկայում է մեկ բան՝ պաշտպանությունը պետք է զարգացնել»,-
ավելացրել է նա:
Խորհրդարանի պետական պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մատի Ռայդման ևս կարծում է, որ պետական պաշտպանության հետ կապված խնդիրները պետք է մնա յուրաքանչյուր պետության սեփական գործ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լատվիայի նախագահը հայտարարել էր, որ անհրաժեշտ է զարգացնել պաշտպանությունը, և եթե հիմա 3 բալթյան պետությունները, չեն գնաում սեփական ինքնաթիռները, այլ օգտվում են ՆԱՏՕ-ի այլ երկրների օժանդակությունից, ապա հարևանները կարող են նաև կենտրոնացնել նաև զինված ուժերը: Բառզինիշը կոչ է արել լինել արտյունավետ, քանի որ իմաստ չի տեսնում առանձին առանձին ներդնել մեծ գումարներ յուրաքանչյուր պետության պաշտպանության մեջ:


No comments:
Post a Comment