Страницы

Friday, 5 July 2013

Կարգավորում Սեուլի և Փհենյանի հարաբերություններում

Սեուլի և Փհենյանի ներկայացուցիչները պայմանավրվել են Քէսոն արդյունաբերական գոտու հարցի շուրջ հերթական բանակցությունների անցկացման վերաբերյալ: Ենթադրվում է, որ բանակցությունները կկայանան շաբաթ օրը՝ հուլիսի 6ին: Հանդիպմանը կքննարկվի միասնական հմալիրի հետագա ճակատագիրը, որի աշխատանքները դադարեցվել են ապրիլին՝ ԿԺԴՀ և Հարավային Կորեայի միջև հարաբերությունների սրման պատճառով:
Նախորդ օրը Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հայտարարել էին, որ կթույլատրեն ձեռնարկությունների հարավկորեացի սեփականատերերին վերադառնալ Քէսոն արդյունաբերական գոտի: Փհենյանը նաև վերականգնել է Կարմիր Խաչի «թեժ գծի» աշխատանքը Հյուսիսի և Հարավի միջև:
Ապրիլի սկզբին Հյուսիսային Կորեան իր ավելի քան 50 հազար աշխատողներին դուրս էր բերել Քէսոն արդյունաբերական գոտուց, որը հանդիսանում է երկու երկրների միակ համատեղ համալիրը: Որպես հիմնավորում Փհենյանը հիմնվում էր Սեուլի կողմից կազմակերպված «սադրանքների» վրա:


No comments:

Post a Comment