Wikileaks-ին ահռելի քանակությամբ տեղեկատվություն և պետական նշանակության գաղտնի փաստաթղթեր փոխանցած Բրեդլի Մեննինգին սպառնում է ցմահ ազատազրկում: Թեև ԱՄՆ-ի դատարանը վերջինիս նկատմամբ հանել է թշնամու հետ համագործակցության դրույթով մեղադրական հոդվածը, սակայն մի շարք այլ մեղադրական հոդվածների ամբողջական հանրագումարը նույնպես հավասարվում է ցմահ ազատազրկման: Մեննինգը մեղադրվում է լրտեսության մասին օրենքի բազմաթիվ դրույթներով, պետական սեփականության հափշտակելու, համակարգչային խաբեությունների և ռազմական կարգ ու կանոնի խախտման մեջ: Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հանդես է եկել հայտարարությամբ, որով խիստ դատապարտել է ԱՄՆ-ի նման պահվածքը` ավելացնելով, որ դա շատ վտանգավոր նախադեպ է և միաժամանակ ծեյրեհեղականության դրսևորում հենց Միացյալ Նահանգների կողմից:

No comments:
Post a Comment