Friday, 19 July 2013
Իսլանդիան հրաժարվում է ԵՄ անդամակցությունից
ԵՄ անդամակցության հետ կապված Իսլանդիայի ծրագրերը վարչապետ Գուննլաուգսոնի Բրյուսել
կատարած այցելության հիմնական պատճառներն են: Համտեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոն հյուրին հիշեցրեց իր նախորդ Յոհան Սիգուրդարդոտիրի կողմից որդեգրած
ԵՄ անդամակցության գծի վերաբերյալ, գրում է «Կեմերսանտը»:
«Գնացքը շարժվում է,- նշել է Բառոզոն,-Եվ մեր ընդհանուր
շահերից է բխում, որ վերջնական որոշումը շուտ ընդունվի»:
Հոդվածի հեղինակները կարծում են, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի անհանգստությունը պատահական չէ: Իսլանդիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները սկսվել են դեռևս 2010թ-ին: Սակայն այս տարվա մայիսի վերջին, աջ կենտրոնամետ կուսակցությունները, որոնք հաղթել են ապրիլյան խորհրդարանական ընտրությունները, հայտարարել են ռեֆերենդում անցկացնելու մասին՝ դրանով իսկ սառեցնելով ԵՄ մտնելու գործընթացը:
Ինչպես
հայտնել է վարչապետը Բրյուսելում, միություն մտնելու մասին որոշում «մինչև
ռեֆերենդում չի կարող կայացվել»: Իսկ դրա անցկացման հարցը խորհրդարանը կվճռի միայն
աշնանը:
Մասնագետները կարծում են, որ Իսլանդիայի նման քայլերը նշանակում
են հրաժարում միանալ ԵՄ-ին: Համաձայն հարցումների ԵՄ-ին անդամակցելու գաղափարը
պաշտպանում է երկրի բնակչության ընդամենը մեկ քառորդը:
ԵՄ-ի
համար Ռեյկյավիկի կողմնորոշման փոփոխությունը նշանակում է նաև Արկտիկայի շրջանում
իր ազդեցության մեծացման հույսերից հրաժարում: Նշենք նաև, որ Իսլանդիայի արկտիկական
շելֆի նավթագազային պաշարների արյունահանումը կսկսվի արդեն այս տարի: Իսլանդական Eykon
Energy-ի հետ շանքի շահագործման հայտ է ներկայացրել չինական CNOOC նավթային
ընկերությունը:
Labels:
Մեկնաբանություններ,
Նորություններ
Subscribe to:
Post Comments (Atom)


No comments:
Post a Comment