Խաղաղօվկիանոսյան Վանուատու պետությունը
պաշտոնապես չեղյալ չի հայտարարել Աբխազիայի անկախության ճանաչման մասին որոշումը, РИА Новости-ին հաղորդել է Աբխազիայի
արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիբկան, մեկնաբանելով այն լուրերը, թե մի քանի օր առաջ
Վանուատուն դիվանագիտական կապեր է հաստատել Վրաստանի հետ:
Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հղում կատարելով
Վրաստանի ԱԳՆ-ին, հաղորդել էին այն մասին, որ Վանուատուն ճանաչել է Աբխազիան և
Օսեթիան որպես Վրաստանի Անբաժանելի մաս:
«Մենք ոչ մի նոտա չենք ստացելՎանուատույի
կառավարութան կողմից, ճանաչումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ»,-նշել է
Չիրիբկան:
Հիշեցնենք, ոչ Վանուատուն մեկն է այն 6
պետություններից, որոնք ճանաչել են Աբխազիայի անկախությունը: Աբխազիայի
անկախությունը ճանաչել են նաև Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան, Նաուրուն և
Տուվալուն:

No comments:
Post a Comment