Страницы

Sunday, 28 July 2013

Կիսամերկ Պուտինի եսասիրությունը ըստ գերմանացիների


 

  Գերմանական N-24 հեռուստալիքը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրված ռեպորտաժ է պատրաստել, որում անդրադառնում է երկու օր առաջ Պուտինի կատարած ձկնորսությանը: Տեսանյութում ՌԴ նախագահի այս քայլերը ներկայացվում են որպես շատ հաջող մտածված PR:  Շեշտադրելով արդեն մի քանի անգամ Պուտինի կողմից նման կարճատև արձակուրդներ անցկացնելու գաղափարը` հեղինակը կարծես հեգնական տոնայնությամբ նշում է, որ ինչպես անցյալ անգմաներն էր Պուտինը պատահաբար հանդիպում երկու հնագույն ամֆորաների կամ վայրի վագրի, այս անգամ էլ նրա թակարդում հայտնվեց 21 կգ-անոց հսկա ձուկը: Եզրափակելով` հեղինակը նշում է, որ նախագահը հաջողությամբ ստեղծում է <ուժեղ տղայի> կերպար, սակայն ոչ բոլոր ռուսներին է այն դուր գալիս: 

No comments:

Post a Comment