Страницы

Thursday, 4 July 2013

Մոլդովացի Փաստաբանի Սկանդալային Ելույթը ԱԺ-ում

ԱԺ–ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի վերջին օրը սկանդալ տեղի ունեցավ. Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ ոչ միայն անդրադարձավ հայ-ադրբեջանական հակամարտությանը, այլ Հայաստանին անվանեց ագրեսոր երկիր։ Նա հայտարարեց, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»։ Նա նաև ասաց, թե «Խոջալուի ցեղասպանությունն» իրականացրել են հայերն, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է և Հայաստանին անվանեց «ագրեսոր երկիր»։
Փաստաբանի ելույթից հետո համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցներից ոմանք ծափահարեցին։ Ի պատասխան տիկնոջ հայտարարություններին՝ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով հորդորեց չօգտագործել խորհրդաժողովը և Հայաստանի խորհրդարանի ամբիոնը՝ սուտ տեղեկատվություն տարածելու համար։
«Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։ Ես չգիտեմ, թե Դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն»,- ասաց նա։
Մոլդովայի խորհրդարանական փաստաբան արձագանքելով՝ նշեց, որ իր ելույթով ինքը պարզապես ցանկանում էր ընդգծել, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։
Դրանից հետո միջամտեց Լիտվայի օմբուդսմենը, ով ասաց, թե ավելի ճիշտ կլիներ, որ մոլդովացի փաստաբանը խոսեր Մոլդովայի սառեցված հակամարտության մասին, այլ ոչ թե անդրադառնար ղարաբաղյան հակամարտության պատմությանը։
Լիտվայի օմբուդսմենը նշեց, որ սա այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի այս հարցն, ավելին՝ այն պետք է քննարկի մեկ երկրի ներկայացուցիչ, որ որևէ կապ չունի այս հիմնախնդրի հետ։ Ապա նա առաջարկեց դադարեցնել այս հարցի քննարկումը։
Նիստը նախագահող Դավիթ Հարությունյանն այլևս հնարավորություն չտվեց Մոլդովայի խորհրդարանի փաստաբանին արձագանքել իր հասցեին հնչած դիտողություններին՝ նշելով, որ այս հարցի քննարկման շարունակությունը երկար երկխոսության կվերածվի։
«Հարգա՛նք ունեցեք, դուք արտահայտվեցիք, նաև լսեցիք ձեր գործընկերների կարծիքն, այսքանով սահմանափակվենք»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Փաստորեն ականատես ենք դառնում, թե ինչպես ադրբեջանական դիվանագիտթյունը, գործի դնելով իր ֆինանսատնտեսական ռեսուրսները, մինչև անգամ ՀՀ ԱԺ-ում կարողանում է բարձրաձայնել իր կեղծիքները: Ադրբեջանական «խավիարային դիվանագիտությունը», որն իր դրսևորումն է գտնում եվրոպական տաբեր կառույցներից մինչ գիտական կոնֆերասներ, ևս մեկ անգամ վկայում է, որ մեր դիվանագիտությունը դեռևս շատ անելիքներ ունի:

No comments:

Post a Comment