Հուլիսի 3-ին պաշտպանության նախարար
Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հեռուստաելույթից հետո Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը
առաջին հայացքից կարող է ընկալվել որպես բավականաչափ
նորմալ երևույթ, քանզի ռազմա-քաղաքացիական հարաբերությունների տեսությանը և պրակտիկային
քաջ հայտնի է թե´ Եգիպտական ռազմական հեղաշրջումները՝ բանակի միջամտությամբ և թե´ընդհանուր
առմամաբ այն տարածաշրջանային ավանդույթները, որոնք իշխում են Հյուսիսային Աֆրիկայում
և Մերձավոր Արելքի քաղաքական կյանքում: Սակայն կան մի շարք գործոններ, որոնք այս հեղաշրջումը
առանձահատուկ են դարձնում թե´ ներեգիպտական և թե´ տարածաշրջանային մակարդակում, իսկ մյուս կողմից էլ
առաջ են գալիս մի խումբ հարցեր, որոնց պատասխանները գտնելը ևս կարևոր է հետագա զարգացումների
համար: Նախևառաջ անհրաժեշտ է հստակորեն շեշտել այն հանգամանը, որ իսկապես տեղի է ունեցել
ռազմական հեղաշրջում, քանզի Եգիպտոսի պատմության մեջ առաջին անգամ ժողովրդավարական
ճանապարհով իշխանության եկած նախագահը զրկվում է իր աթոռից բանակի ուղղակի միջամտության
արդյունքում: Ռազմա-քաղաքացիական հարաբերությունների տեսության տեսանկյունից որքան
էլ անընդունելի է բանակի նման կերպ միջամտությունը քաղաքական կյանքին, կոնկրետ այս
դեպքում պետք է արձանագրել, որ այն տեղի է ունեցել միլիոնավոր քաղաքացիների պահանջի
և լայն աջակցության պայմաններում, ինչը արդեն իսկ թեկուզև առաջին հերթին հենց այդ քաղաքացիների
համար բանակի նման ինտերվենցիան լեգիտիմ է դարձնում: Մյուս կողմից դրան նպաստող հանգամանք է նաև Եգիպտոսի բանակի յուրահատուկ դերակատարումը
քաղաքական կյանքում՝ որպես կատարյալ կազմակերպչական կառուցվածքով խոշոր ինստիտուտ,
որը այս կամ այն կերպ ներկայացված է քաղաքական կյանքի թե´ ներպետական և թե´ լոկալ մակարդակներում:
Իրերի նման դրությունը վկայում է բանակի մշտարթուն լինելու մասին, ինչն ակնհայտորեն
իր ազդեցությունն է ունենալու եգիտական քաղաքականության վրա: Մուբարաքին գահընկեց անելու
գործընթացում ևս էական էր բանակի դերը, և թվում էր, թե իշխանությունը Մուրսիին փոխանցելուց
հետո ամեն ինչ պետք է իր հունով ընթանար: Սակայն այստեղ է, որ անհրաժեշտ է դիտարկել
և գնահատական տալ ի հայտ եկած խնդիրներին:
Մուրսիի և «Մուսուլման Եղբայրներ»-ի առաջին սխալներից մեկը, կարող ենք ասել, սկսվեց հենց այն բանից, որ վերջիններս կարողացան հեշտությամբ գալ իշխանության, սակայն այդպես էլ չկարողացան հաշտվել այն իրողության հետ, որ պետք է կիսել իշխանությունը: Մինչդեռ այն ճանապարհը, որով նրանք հասել էին այդ իշխանությանը՝ ուղղակիորեն պահանջում էր վերջիններից կիսել այն, եթե ի հայտ կգան խնդիրներ: Իսկ խնդիրներ Եգիպտոսում շատ կան, սկսած սոցիալական ոլորտից վերջացրած ճգնաժամային վիճակում գտնվող տնտեսական դրությունը: Մուրսիի թիմը նաև անտեսեց կամ թերևս թերագնահատեց այն հանգամանքը, որ իրենց 50 տոկոսից ավել ձայն տվածների ճնշող մեծամասնությունը մուբարաքյան ժամանակաշրջանից հետո արթնացած պահանջատեր հասարակությունն է, ով ժողովրդավարական կառավարման առավելությունների հետ է հետայսու կապելու իր ճակատագիրը: Ուշագրավ է, որ Մուրսիի հեռանալը պահանջող երիտասարդական շարժումը, որը կրում է <<Թամարրոդ, թարգմ.`ապստամբություն>> անվանումը մի քանի օրում հավաքել էր 20 մլն-ից ավել ստորագրություն: Սակայն որդեգրելով իշխանությունը մոնոպոլ հիմքերով տնօրինելու կուրսը և այն համադրելով հասարակական-քաղաքական կյանքի իսլամիզացիայի հետ՝ միաժամանակ խորացնելով անդունդը իսլամիստների և աշխարհիկ զագվածների միջև, Մուրսին բախվեց կրախի և դարձավ այն հեղափոխության զոհը, որը ծնել էր իրեն որպես քաղաքական գործիչ: Թերևս միակ փրկությունը կարող էր լինել տնտեսական հրաշքը, որ կառաջարկեր Մուրսիի թիմը, սակայն այս առումով ևս էական քայլեր չիրականացվեցին:
Ի դեպ Մուրսիի թիմի կառավարման մեկամյակի ընթացքում հասարակության մեջ առաջացած բևեռացման խորացումը հատկապես կարող էր վտանգավոր լինել փոքրամասնություն կազմող քրիստոնեական համայնքի` ղպտիական հանրության համար: Բնականաբար չմոռանալով, որ քրիստոնական համայնքի մաս է կազմում նաև Եգիպտոսում գտնվող մոտ 6000 անդամ ունեցող հայկական համայնքը:

Տեղի ունեցածը տարածաշրջանային առումով
զգուշացնող ազդանշան էր արաբական աշխարհում
քաղաքական իսլամը լոբբինգ անող Թուրքիայի և նրա առաջնորդ Էրդողանի համար: Եթե
հաշվի առնենք այն հանգամանքը, որ Էրդողանը և վերջինիս «Արդարություն և զարգացում» կուսակցությունը
բավական սերտ կապերի մեջ է «Մուսուլման Եղբայրներ»-ի հետ, իսկ Թուրքիայում էլ ակնհայտորեն
ընթանում է իսլամիզացիայի գործընթաց, դրան էլ գումարած Թաքսիմյան դեպքերը, ապա միանշանակ
է ասել, որ Էրդողանը մտածելու առիթ ունի: Իհարկե Էրդողանի <ամրության> հիմքը
բանակին քաղաքական կյանքից հեռացնելու համառ փորձերն են և տնտեսական առաջընթացը, որ
Թուրքիան գրանցել է վերջին տարիներին: Սակայն,
իրերի ընթացքը ցույց է տալիս անկանխատեսելիության և անորոշության այն հսկայական չափաբաժինը,
որ բնորոշ է Մերձավոր Արևելյան տարածաշրջանին:
Ներկա պահին անցումային փուլում գտնվող
Եգիպտոսի համար նախևառաջ էական է, թե որքան երկար բանակը կմնա իշխանության ղեկին և
արդյոք նրանց կհաջողվի ձևավորել այն տեխնոկրատների խումբը, ովքեր միջանկյալ ժամակահատվածում
իրականացնելով կառավարումը՝ հիմք կնախապատրաստեն անցումն ավարտելու և ընտրությունների
անցկացման համար: Ինչպիսի°ն կլինի բանակի վերաբերմունքը պրոմուրսիական զանգվածների
նկատմամբ, որից էլ մեծապես կախված է հնարավոր քաղաքացիական պատերազմի հավանականությունը
և արդյոք Մուրսին կամ նրա թիմը ինչ-որ կերպ կշարունակեն ներկայություն ապահովել քաղաքական
պրոցեսներում:
Polit Time Վերլուծական

No comments:
Post a Comment