Հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել Թունիսի փողոցներ: Ցուցարարների զայրույթի պատճառը ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդի սպանությունն է: Այս ֆոնին փողոց դուրս եկած զանգվածները պահանջում են իշխող իսլամիստական «Ան-նախդա» կուսակցության իշխանությունից հեռացումը: Որպես դժգոհության նշան` ցուցարարները այրում են տարբեր քաղաքներում գտնվող իշխող իսլամիստական կուսակցության գրասենյակները: Պատասխան գործողություններով հանդես է եկել նաև ոստիկանությունը` կիրառելով արցունքաբեր գազ և հավաքվածներին ցրելու այլ մեթոդներ:

No comments:
Post a Comment