Մոսկվայում Միացյալ նահանգների դեսպանը իր Twitter-յան միկրոբլոգում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ < ԱՄՆ-ն խնդրում է ոչ թե արտահանձնել Սնոուդենին, այլ ուղղակի հետ վերադարձնել իր հայրենիք>: Ռուսական Կոմերսանտ թերթի փոխանցմամբ էլ Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները հաղորդել են, որ Ռուսաստանի նման գործելաոճը լուրջ ազդեցություն է ունենալու հետագա երկկողմ հարաբերությունների վրա: Հատկապես, որ Սնոուդենին հանձնելու մասին ամերիկյան կողմի նամակը պաշտոնական բնույթ է կրել:
Ավելացնենք, որ պաշտոնական Կրեմլից եկող արձագանքները արտահանձնման վերաբերյալ հանգում են այն մտքին, որ երկու երկրների միջև արտահանձնման մասին պայմանագրի բացակայության դեպքում ռուսական կողմը` համաձայն միջազգային իրավունքի, իրավունք չունի Սնոուդենին հանձնել, քանի դեռ քաղաքական ապաստան ստանալու վերջինիս դիմումը քննարկման ընթացակարգի մեջ է:

No comments:
Post a Comment