Страницы

Monday, 8 July 2013

Վրաստանի իշխանությունները մեզ հիմարի տեղ են դնում. Էստոնիայի նախագահ

Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիք Իլվեսի կարծիքով՝ վրացական իշխանությունների այն խոսքերին, որ ընդդիմության ձերբակալությունները բացարձակապես հիմնված չեն վրեժից եկող բռնաճնշումների վրա, հավատալ պետք չէ: Այդ մասին Էստոնիայի ղեկավարը հայտարարել է ռուսական Коммерсантъ FM ռադիոկայանի եթերում:
Իլվեսը նշել է, որ մի շարք եվրոպական երկրներ ուսումնասիրում են վրացական իշխանությունների քաղաքականությունը և եզրակացություններ են անում: 
«Նոր վրացական ղեկավարությունը ձերբակալում է ընդդիմության նախագահի թեկնածուին, իսկ մեզ ասում է, որ նա ոչ էլ թեկնածու էր, քանի որ չի էլ հասցրել գրանցվել: Ինչպես երևում է, նրանք մեզ հիմարի տեղ են դրել: Բայց մենք հիմար չենք»,- հավաստիացրել է նախագահը:



No comments:

Post a Comment