Страницы

Monday, 22 July 2013

Սաուդյան Արաբիայի օգնությունը Եգիպտոսին

Եգիպտոսի կենտրոնական բանկի ղեկավար Հիշամ Ռամեզը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան Եգիպտոսին 5-ամյա անտոկոս վարկ է հատկացրել` 2 միլիարդ դոլարի չափով:
Վարկը Եգիպտոսի համար նախատեսված օգնության մի մասն է, իսկ ընդհանուր ֆինանսական օգնությունը կազմելու է 5 միլիարդ դոլար: Բացի այդ Սաուդյան Արաբիան Եգիպտոսին կհատկացնի 2 միլիարդ դոլարի վառելիք և 1 միլիարդ դոլարի սուբսիդավորում:

Նշենք, որ բացի Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսին օգնելու պատրաստակամություն է հայտնել նաև Քուվեյթը` 4 միլիարդ դոլար վարկի տեսքով:

No comments:

Post a Comment