Страницы

Monday, 8 July 2013

Ամերիկյան գաղտնիքները շարունակվում են բացահայտվել

 
 Բրազիլական O' GLOBO պարբերականի հաղորդմամբ ԱՄՆ-ի կողմից հետաքննված և գաղտալսված երկրների շարքում առաջնային տեղ են զբաղեցրել BRICS միջազգային կազմակերպության անդամ երկրները՝ հատկապես Բրազիլիան, Ռուսաստանը և Չինաստանը: Պարբերականի հրապարակումը լրացուցիչ մանրամասներ չի հաղորդում այն մասին, թե կոնկրետ ինչ տեսակի տեղեկատվություն է հավաքագրվել ԱՄՆ կողմից, սակայն կարելի է ենթադրել, որ դրանք հիմնականում եղել են ձայնագրված հեռախոսազանգեր, էլեկտրոնային նամակների տեքստեր և նույնականացնող հասցեներ:
Բրազիլայի արտգործնախարարությունը, պատասխանելով հրապարակմանը, նշել է, որ <այս ամբողջը խորը մտահոգությունների տեղիք է տալիս>:

    Հմաձայն մամուլի հաղորդումների Ռուսաստանը ևս գերակա երկրների շարքում է եղել Միացյալ նահանգների համար: Հիշեցնենք, որ գաղտալսվել էր նաև այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեվի հեռախոսը և էլեկտրոնային հաղորդագրությունները, երբ վերջինս 2009 թ-ին Լոնդոնում մասնակցում էր G20-ի գագաթաժողովին, իսկ հավաքված տեղեկատվությունն էլ կիսվել էր Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրիայի և Նոր Զելանդիայի հետ:


Հիշեցնենք, որ այս ամբողջ դարձավ միջազգային հանրության սեփականությունը շնորհիվ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի դաղտնազերծած տեղեկատվության: Ներկա պահին Սնոուդենը գտնվում է Մոսկվայի Շերեմենտեվո միջազգային օդանավակայանի տրանզիտայի գոտում: Ընդգծենք նաև, որ ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը իր Twitter- յան էջում նշել էր, որ Վենեսուելայի առաջարկը Սնոուդենի վերջին հնարավորությունն է քաղաքական ապաստան ստանալու առումով: 

No comments:

Post a Comment