41 աշակերտներ և անգլերեն լեզվի ուսուցչուհին Նիգերիայի հյուսիում դարձել են ծայրահեղ իսլամիստների կողմից իրականացված ահաբեկչական ակտի զոհեր: Կան նաև այրվածքներ ստացածներ:
Հիշեցնենք, որ նման քաոսային իրավիճակները և տեսարանները բնորոշ են վերջին շրջանի Նիգերիային, որոնց հիմնական թիրախն են երեխաները և նրանցով լցված հաստատությունները: Ահաբեկչական բնույթի ակտերը գլխավորապես կատարվում են <Բոկո Հարամ> ծայրահեղական իսլամիստական խմբի կողմից, որի անվանումը թարգմանաբար նշանակում է <արևմտյան կրթությունը սրբապղծություն է>:
No comments:
Post a Comment