Страницы

Friday, 19 July 2013

Լատվայում կստեղծվի մինի «ԽՍՀՄ»

Լատվայում մոտ օրերս կկայանա «ԽՍՀՄ» ("СССР") անունով գյուղի բացման արարողություն: Այդ մասին հաղորդում է REGNUM-ը՝ հղում կատարելով լիտվական խորհրդարանի նախկին պատգամավոր, գործարար Ալեքսեյ Խոլոստովին:
Ինչպես հայտնել է Խոլոստովը պրեզենտացիան նշանակված է հուլիսի 22-ին: Այն ծրագրավորված է խորհրդային ոճով (հիշեցնենք, որ Լիտվայում արգելված է օգտագործել խորհրդային սիմվոլիկան զանգվածային միջոցառումների ժամանակ, սակայն, ինչպես տեղեկացնում է Apollo.lv-ն Խոլոստովը պատրաստ է վճարել վարչական տուգանք):  Միջոցառմանը հրավիրված են ռուսական Պետդումայի և Լիտվական Սեյմի ներկայացուցիցներ: Գյուղը տեղակայված է Յուրմալայի մոտակայքում և կազմված է 110 հողակտորից, որոնցից մի քանի տասնյակն արդեն վաճառվել են 24 հազարից-56 հազար եվրո արժեքով:
Էկոգյուղերի ցանցի ստեղծմամբ, որի մեջ մտնում է նաև ԽՍՀՄ-ը, զբաղվում է Խոլոստովի Vianets կազմակերպությունը: Կազմակերպության կայքում նշվում են արդեն գործող 5 գյուղերի մասին՝ Putinka, Medvedevka, Valuevka, Rublevka и Obama ecovillage. Գյուղն ամբողջությամբ գնելու դեպքում հաճախորդն իրավունք է ստանում անվանակոչել գյուղը:
Դեռ գարնանը, Լիտվայում հասարակական մեծ արձագանք առաջացրեց Պուտինկա գյուղի ստեղծումը, որն անվանակոչվել էր ի պատիվ ՌԴ նախագահ Բլադիմիր Պուտինի:Խոլոստովը, իր հերթին նշել էր, որ «Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հանդիսանում է ժամանակակից պատմության ամենաականավոր քաղաքական գործիքներից մեկ» և  նման բնակավայրը պատիվ կբերի հանրապետությանը:
Նման անվանակոչման դեմ հանդես էր եկել Լատվայի Պետական լեզվի կենտրոնը՝ հայտարարելով, որ այդ անվանումը չի համապատասխանում պաշտոնական պահանջներին:

No comments:

Post a Comment