Страницы

Thursday, 18 July 2013

Սիրիական ընդդիմությունը ստացել է մեծ քանակությամբ զենք : Ջոն Քերի

Սիրիական ընդդիմությունը վերջին շաբաթների ընթացքում ստացել է զգալի քանակությամբ զենք: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Որքանով որ ես եմ տեղյակ, տարբեր տիպի զգալի քանակությամբ զինամթերք է հասել սիրիական ընդդիմությանը վերջին շաբաթների ընթացքում»,- Քերիի խոսքերը մեջբերում են ինտերնետային աղբյուրները: Նա չի հստակեցրել, թե ինչ մատակարարումների մասին է խոսքը, միայն հիշատակել է «Սիրայի ընկերներ» խումբը:
Ինպես հաղորդվել է, հուլիսի 10-ին ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովները արգելք են դրել սիրիական ընդդիմությանը օգնություն տրամադրելու Բարաք Օբամայի որոշման վրա՝ մտցնելով խիստ սահմանափակումներ այդ միջոցառման ֆինանսավորման համար: Օրենսդիրների նման որոշումը պայմանավորված էր այն մտավախությամբ, որ զենքը կարող է ընկնել ահաբեկիչների (այդ թվում՝ Ալ Քաիդայի հետ կապ ունեցող) ձեռքը:
Համաձայն հանձնաժողովների անդամների կարծիքի՝ նախագահի աշխատակազմի ծրագիրը մինչև վերջ մտածված և աշխատող չէ, քանի որ նախատեսված չի Սիրիա մատակարարվելիք զենքի վերահսկողության հնարավորությունը:
Ներկայումս, ըստ ոչ պաշտոնական տվյալների, Սիրիա դեռևս չեն ժամանել ԱՄՆ զենքի մատակարարումներ: Սիրիացի գրոհայինները օգտագործում են Սաուդյան Արաբիայից, Քաթարից և Թուրքիայից ստացված զենք-զինամթերք:

No comments:

Post a Comment