Страницы

Saturday, 13 July 2013

Կրկին արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ


      Թուրքական ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է Իսթիկլալ պողոտայով դեպի Գեզի այգի շարժվող հարյուրավոր ցուցարարների ամբոխը: Այս անգամ բողոքի ակցիան կազմակերպվել էր ինժեներների և ճարտարապետների միությունների կողմից` ի նշան կառավարության կողմից ընդունված որոշումների, համաձայն որոնց ճարտարապետների և ինժեներների միությունները և տարբեր միավորումները զրկվում են իրականացվող քաղաքաշինական պլանների և նախագծերի վրա որևէ ազդեցություն ունենալու հնարավորությունից: 

Այս պահին ցուցարարների մի մասը տեղափոխվել է Թաքսիմ հրապարակի հարևանությամբ գտնվող շրջան և շարունակում է բողոքի ակցիան: Ավելացնենք, որ այստեղ դեռևս բախումներ չեն գրանցվել ցուցարարների և ոստիկանների միջև: 

No comments:

Post a Comment