
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիս Բեռլուսկոնին պատրաստ է
գնալ բանտ, եթե
նրան չհաջողվի բողոքարկել հարկերից խուսափելու մասին մեղադրական վճիռը: Libero թերթին տված
հարցազրույցում, քաղաքական գործիչն
ասել է, որ
չի օգտվի պատիժը
մեղմացնելու իրավունքից՝ տնային
կալանքի կամ հասարակական աշխպատանքների տեսքով:
«Ես համարյա
78 տարեկան եմ և ես կստանայի տնային կալանքի իրավունք,- պարզաբանել է նախկին
վարչապետը, որին դատապարտել են 4 տարվա բանտարկության իր Mediaset կազմակերպությունում
հարկային խարդախությունների համար:- Բայց եթե ինձ մեղավոր ճանաչեն, եթե իրենց վրա
վերցնեն նման պատասխանատվություն, ես կգնամ բանտ»: Բեռլուսկոնին հայտարարել է նաև,
որ չի դիմի «վտարման», ինչպես դա արեց նախկին սոցիալիստ վարչապես Բետտինո Կռասկին,
ով Իտալիան լքեց կոռուպցիայի համար ձերբակալվելու սպառնալիքից դրդված:
Mediaset-ի գործով Բեռլուսկոնիի
բողոքարկումը կքննվի հուլիսի 30-ին: Այդ գործով առաջին որոշումը կայացվել է 2012-ի
հոկտեմբերի, իսկ 2013թ-ի մայիսին վերաքննիչ դատարանը որոշել էր վճիռը թողնել ուժի
մեջ: Բացի ազատազրկումից քաղաքական գործիչը 5 տարով զրկված է պետական պաշտոններ
զբաղեցնելու իրավունքից: Դեռ 2012թ-ին պարզվեց, որ վճիռը ուժի մեջ մտնելուց հետո
նրա ազատազրկման ժամկետը ամնիստիայով կկրճատվի մինչև մեկ տարի:
Mediaset-ի գործով դատավճիռը
Բեռլուսկոնիի նկատմամբ կայացված վճիռներից միակը չէ: Հուլիսի 24-ին նրան
դատապարտել են 7-ամյա ազատազրկման անչափահասի հետ սեռական կապի համար և ցմահ
արգելել են զբաղեցնել պետական պաշտոններ: Բացի դա, այս տարվա մարտին նրան
դատապարտել են նաև մեկ տարվա ազատազրկման իր քաղաքական ախոյանների հեռախոսային
բանակցությունների անօրինական հրապարակման համար: Բեռլուսկոնիի փաստաբանները
բողոքարկում են բոլոր վճիռները, ինչը նրան հնարավորություն է տալիս դեռևս մնալ
ազատության մեջ:
No comments:
Post a Comment