ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ սիրիական բանակը մայրաքաղաք Դամասկոսում հայտնաբերել է գաղտնի պահոց, որտեղ կենտրոնացված է եղել թունավոր քիմիական նյութերի մեծ քանակություն: Բանակի տարածած տեղեկատվության համաձայն ընդդիմադիրները պատրաստվում էին օգտագործել այս ամբողջ քիմիական նյութերը` որպես լիցք տարբեր զենքերի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էր տարածվել այն մասին, որ սիրիական կառավարությունն է օգտագործել քիմիական զենք, սակայն այդ պնդումները հաստատող ապացույցներ դեռևս չկան:
No comments:
Post a Comment