ԱՄՆ բանակը ծրագրում է անցում կատարել էկոլոգիապես
մաքուր փամփուշտների, որոնք չեն պարունակում կապար: Ինչպես հաղորդում է The Daily Caller-ը Պենտագոնին
ենթակա Picatinny
Arsenal արտադրական
կազմակերպությունը, զբաղվում է 7.62 մմ տրամաչափի M80A1 «էկոլոգիական»
տիպի փամփուշտների մշակմամբ:
ԱՄՆ
զինվորականները արդեն ունեն փոքր տրամաչափի նմանատիպ զինամթերքից օգտվելու փորձ:
2010թ-ից Պենտագոնը օգտագործում ե 5.6 մմ (M855A1) տրամաչափի փամփուշտներ, որոնց կապարե գնդակը
փոխարինված է պղնձե
գնդակով: Գնդակի կառուցվածքի մեջ մտնում է պղինձ և պողպատ:
M80A1 ERP-ում, կամ այսպես կոչված «կանաչ»
փամփուշտում պղնձե կապարե գնդակի փոխարեն պղնձե գնդակ է,- պատմել է փոխգնդապետ Ֆիլ
Կլարկը:- Դա փամփուշտը դարձնում է ավելի էկոլոգաիապես մաքուր և առավել արդյունավետ՝
մարտի գաշտում: Այս պահին մենք արդեն իսկ 5.56մմ տրամաչափի փամփուշտների արտադրությունից
հանել են 2 տոննայից ավել կապար»:
![]() |
| Պղնձե գնդակով փամփուշտներ |
«M80A1 EPR-ի ներմուծումը սկիզբ դրեց 5.56 մմ տրամաչափի
փամփուշտների կատարելագործման,
որոնք սպառազինություն են մտել դեռևս անցած դարի 80-ականների սկզբին»,- հայտարարել
է զինվորականը:
5.56
մմ տրամաչափի «կանաչ փամփուշտների» վերջին արդիականացումը ակտիվորեն գովազդվում են իրենց ավելի լավ տեխնիկական բնութագրիչների համար, սակայն
որոշ փորձագետներ պնդում են հակառակը:
Fox
News-ի
տվյալներով շատ զինվորականներ խոստովանում են, որ
M80A1-ը
չի տիրապետում բավական հարվածային ուժով: Զինվորական
քննարկումներից մեկի ընթացքում ոմանք կարծիք են հայտնել նաև, որ կապարե գնդակներն ավելի
մահացու են, քան նրանց «կանաչ» անալոգները:

No comments:
Post a Comment