Страницы

Monday, 15 July 2013

Բրիտանիան այլևս զենք չի ուղարկի Սիրիա. մամուլ


       Բրիտանական իշխանությունները պլանավորում են այսուհետ զենք չվաճառել սիրիական ապստամբներին:  Փոխարենը բրիտանական քաղաքական ղեկավարները ցանկանում են մեծացնել ջանքերը` Սիրիայի նախագահ Բաշար Ասադին բանակցային սեղանին նստեցնելու համար:  Այդ նպատակով Բիրտանիան ավելի շատ կփորձի վարժեցնել սիրիրական ընդդիմադիրներին, քան թե զինել վերջիններիս: 

   Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի նման որոշման համար հիմնական շարժառիթներ կարող են լինել առաջին հերթին առաջիկա ընտրությունները, որի ժամանակ Քեմերոնին պետք է աջակցություն: Բացի այդ բրիտանական զինվորական ղեկավարությունը ևս, համաձայն մամուլի հրապարակուների, խորհուրդ է տվել զերծ մնալ դեպի Սիրիա զենքի անմիջական առաքումներից:  

No comments:

Post a Comment