Страницы

Friday, 26 July 2013

48-ժամյա վերջնաժամկետ «Մուսուլման եղբայրներ»-ին

Եգիպտոսի ռազմական հրամանատարությունը հուլիսի 25-ին իսլամիստական կուսակցության ներկայացուցիչներին 48-ժամյա վերջնաժամկետ է ներկայացրել: Իսլամիստական շարժման անդամները մինչև հուլիսի 27-ի ցերեկը ժամանակ ունեն՝ նոր իշխանությունների առաջարկած քաղաքական հաշտության ու կարգավորման նախագծին միանալու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Մենք առաջինը ոչ մի բան չենք ձեռնարկելու, սակայն կոշտ կարձագանքենք «Եղբայրների» ու նրանց կողմնակիցների կողմից բռնության կամ սև ահաբեկչության ցանկացած կոչին: Մենք պարտավորվում ենք պաշտպանել խաղաղ ցուցարարներին՝ անկախ իրենց նախասիրություններից»,-հայտարարել է Եգիպտոսի բանակի ներկայացուցիչը: 

Ավելի վաղ Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթհ Սիսին կոչ էր արել եգիպտացիներին ուրբաթ օրը բողոքի ցույցի դուրս գալ՝ պաշտպանելու զինվորականությանը երկրում կարգուկանոն հաստատելու համար լրացուցիչ լիազորություններ տալու մասին բանակի կողմից արված առաջարկը: Եգիպտոսում նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանության տապալումից հետո նրա կողմնակիցների ու հակառակորդների միջև տեղի ունեցած ընդհարումների ժամանակ զոհվել է մոտ 200 մարդ:

No comments:

Post a Comment